Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ալեքսանդր Գրիգորյանը՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Ալեքսանդր Գրիգորյանը՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
05.11.2019 | 20:22

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Ալեքսանդր Գրիգորյանը՝ ՀՖՖ-ն համաձայնության է եկել 53-ամյա մասնագետի հետ: Նրա նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերին:


Ալեքսանդր Գրիգորյանը վերջին ակումբը եղել է «Տամբովը», որի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական է տվել ՌՖՊԼ-ի 13-րդ տուրում «Ուրալից» կրած պարտությունից հետո: Գրիգորյանը գլխավորել է ռուսական ակումբներ, ազգային հավաքականում աշխատելու փորձ չունի:

Դիտվել է՝ 2550

Մեկնաբանություններ